Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրի տնային խաղում 3-1 հաշվով հաղթեց «Բոխումին»:
Տանտերերի կազմում հեթ-տրիկով աչքի ընկավ գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը:
«Բորուսիան» միավորների քանակը հասցրեց 36-ի և չորրորդ տեղում է, «Բոխումը» 20 միավորով 14-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 19-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Բոխում»՝ 3-1
Նիկլաս Ֆյուլկրուգ, 7 (11մ), 72, 90+1 (11մ) - Նիկո Շլոտերբեկ, 45 (ինքնագոլ)