Logo

Նիգմատուլին. «Զախարյանը ճիշտ վարվեց՝ մերժելով «Գալաթասարայի» առաջարկը»

18:06 / 16.02.2023Մերոնք դրսում
null

Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռուսլան Նիգմատուլինը դրական է արձագանքել Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ թուրքական «Գալաթասարայի» առաջարկը մերժելու որոշմանը:

«Հիանալի է, որ Զախարյանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական առաջնություններում, սակայն ես կարծում եմ, որ նա ճիշտ ընտրություն է կատարել՝ մերժելով «Գալաթասարայի» առաջարկը: Ընդհանուր առմամբ, վատ ակումբ չէ, սակայն նման երիտասարդ տարիքում ճիշտ չէ Թուրքիայի առաջնություն մեկնելը: Այդպես վարվում են հիմնականում ավելի մեծ տարիքում:

Նրա ծառայություններով վերջերս հետաքրքրված էր Լոնդոնի «Չելսին»: «Գալաթասարայ» տեղափոխությունն այս պահին սխալ է՝ ելնելով մարզական սկզբունքներից: Արսենը պետք է դադար վերցնի և սպասի ավելի լուրջ տարբերակների: Այդպիսի առաջարկներ անպայման կլինեն»,- Նիգատուլինի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ձախողվել էր Ռուսաստանի ազգային հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»: Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 22 հանդիպման, դարձել երեք գոլի և 6 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ