Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը լքել են Նիդերլանդների ազգային հավաքականի ճամբարն ու չեն մասնակցի Ազգերի լիգայի խաղարկության վերջին հանդիպմանը, հայտնում է Voetbal International-ը։
«Ֆրենկիի համար լավ կլինի, եթե նա հավաքականի ճամբարը լքի հենց հիմա։ Նման որոշում կայացրել ենք բուժզննման արդյունքներն ուսումնասիրելուց հետո, նաև հաշվի ենք առել ֆուտբոլիստի շահերը»,- նշել է Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։
Ինչ վերաբերում է 33-ամյա Վան Դեյկին, նրա վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն չի հաղորդվում։
Նիդերլանդների հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի վերջին խաղում նոյեմբերի 19-ին մրցակցի դաշտում մրցելու են Բոսնիա և Հերցեգովինայի դեմ։ Նիդերլանդցիները 5 խաղից հետո երրորդ խմբում վաստակել են 8 միավոր, երկրորդ տեղում են և ապահովել են տեղը մրցաշարի քառորդ եզրափակիչում։