Logo

Նիդերլանդների հավաքականում Ռոնալդ Կումանին կարող է փոխարինել կին մասնագետ

20:05 / 22.08.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա Վագմանը կարող է գլխավորել Նիդերլանդների ազգային հավաքականը։

The Telegraph-ի համաձայն՝ Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիան կարող է 53-ամյա մասնագետին ընդգրկել թեկնածուների ցուցակում, եթե Ռոնալդ Կումանը հեռանա զբաղեցրած պաշտոնից։ Վագմանը կարող է դառնալ առաջին կին մարզիչը, որը կգլխավորի տղամարդկանց ազգային հավաքական։

Սարինա Վագմանը 2022 թվականից է գլխավորում կանանց Անգլիայի հավաքականը, որի հետ 2022-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Բրիտանական թիմը նաև դուրս էր եկել Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ օգոստոսի 20-ին պարտվեց Իսպանիայի հավաքականին։

Նախկինում Վագմանը Եվրոպայի չեմպիոն ու ԱԱ-ի եզրափակիչի մասնակից դարձել էր նաև կանանց Նիդերլանդների հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանն այս տարվա հունվարին էր վերադարձել Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին, որը զբաղեցրել է նաև 2018-2020 թվականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ