Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հրապարակել է ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ. Մարկ Ֆլեկեն («Բայեր»), Ռոբին Ռուֆս («Սանդեռլենդ»), Բարթ Վերբրյուգեն («Բրայթոն»)։
Պաշտպաններ. Նաթան Ակե («Մանչեսթեր Սիթի»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Դենզել Դյումֆրիս («Ինտեր»), Յան Պոլ վան Հեկե («Բրայթոն»), Մատեյս դե Լիխտ («Մանչեսթեր Յունայթեդ»), Յուրիեն Թիմբեր («Արսենալ»), Միկի վան դե Վեն («Տոտենհեմ»), Ստեֆան դե Վրեյ («Ինտեր»)։
Կիսապաշտպաններ. Ռայան Գրավենբերխ («Լիվերպուլ»), Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»), Ջասթին Կլյուվերտ («Բորնմութ»), Տյոն Կոպմեյներս («Յուվենտուս»), Նոա Լանգ («Նապոլի»), Դոնիել Մալեն («Ասթոն Վիլա»), Տիջանի Ռեյնդերս («Մանչեսթեր Սիթի»), Յերդի Սխաուտեն (ՊՍՎ), Խավի Սիմոնս («Տոտենհեմ»), Սեմ Ստեյն («Ֆեյենորդ»), Քվենտեն Թիմբեր («Ֆեյենորդ»)։
Հարձակվողներ. Կոդի Գակպո («Լիվերպուլ»), Մեմֆիս Դեպայ («Կորինտիանս»), Վաուտ Վեգհորսթ («Այաքս»)։
«Նարնջագույնները» ընտրական մրցաշարի G խմբում սեպտեմբերի 4-ին Ռոտերդամում կմրցեն Լեհաստանի, իսկ սեպտեմբերի 7-ին Կաունասում՝ Լիտվայի հավաքականների դեմ։
Նիդերլանդցիները երկու խաղից հետո 6 միավորով երկրորդ տեղում են։

