Logo

Նիդերլանդցի մասնագետը կգլխավորի Հայաստանի հավաքականը

15:31 / 17.02.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու նիդերլանդցի Ջոն վան'տ Սխիպը, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր, Fast Media-ի մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը։

61-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է Ամստերդամի «Այաքսը», նիդերլանդական «Տվենտեն» ու «Զվոլեն», ավստրալական «Մելբուռնը», մեքսիկական «Չիվասը» և Հունաստանի ազգային հավաքականը։ Նա Նիդերլանդների ազգային հավաքականում եղել է Մարկո վան Բաստենի օգնականը, իսկ 2024թ. հուլիսից նոյեմբեր «Այաքսում» զբաղեցրել է տեխնիկական ադմինիստրատորի պաշտոնը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը 2024թ. հոկտեմբերի 13-ից թափուր է։ Այն զբաղեցնում էր ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ