Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն ցանկանում է հնարավորին չափ արագ ավարտին հասցնել իր՝ «Բարսելոնա» վարձակալական հիմունքով տեղափոխությունը՝ գրում է լրագրող Էկրեմ Կոնուրն իր թվիթերյան միկրոբլոգում:
Ավելի վաղ տեղեկություն էր շրջանառվում, թե կատալոնական ակումբը մոտ է 29-ամյա արգենտինացի խաղացողին վարձակալական հիմունքով թիմ բերելուն:
Նիդեռլանդների առաջնության ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը գոլի հեղինակ է դարձել 9 խաղում: Նա նաև երկու գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում:
«Այաքսի» ու ֆուտբոլիստի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 16 մլն եվրո: