«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը պաշտոնական գրանցում է ստացել Լա լիգայից՝ հայտնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:
20-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդիսանում էր «Բարսելոնայի» երկրորդ թիմի խաղացող: Այսօրվանից Նիկոն դարձավ «Բարսելոնայի» հիմնական թիմի ֆուտբոլիստ:
Հավելենք՝ Նիկո Գոնսալեսը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: