NHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Պիտսբուրգ Պինգվինզը» տանը 7-3 հաշվով հաղթել է «Նյու Ջերսի Դևիլզին»:
«Պինգվինզի» ավագ Սիդնի Կրոսբին մեկ ասիստ է կատարել: 37-ամյա կանադացին լիգայում 1339 խաղում 1669 (615+1054) միավոր ունի։ Այս ցուցանիշով նա հավասարվել է իր լեգենդար հայրենակցին` Ուեյն Գրեցկիին:
«Գոլ+ասիստ» ցուցանիշով նրանք NHL-ի պատմության մեջ չորրորդ տեղում են: Առջևում են միայն Գորդի Հոուն («Դետրոյթ Ռեդ Վինգս», 1809), Սթիվ Այզերմանը («Դետրոյթ», 1755) և Մարիո Լեմիոն («Պիտսբուրգ», 1723):


