Logo

NHL. Փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

10:58 / 13.04.2023Հոկեյ
null

Ավարտվել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունը, հայտնի են դարձել Արևելյան և Արևմտյան կոնֆերենցիաների փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները:

Արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել «Բոստոնը», «Կարոլինան», «Նյու Ջերսին», «Տորոնտոն», «Ռեյնջերսը», «Տամպա Բեյը», «Ֆլորիդան» և «Այլենդերսը»:

Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆում են «Վեգասը», «Էդմոնթոնը», «Դալասը», «Կոլորադոն», «Լոս Անջելեսը», «Մինեսոտան», «Սիեթլը» և «Վինիպեգը»:

Ապրիլի 14-ին հայտնի կդառնան 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը։

Հիշեցնենք, որ Սթենլիի գործող գավաթակիրը «Կոլորադո Էվելանշն» է, որը նախորդ եզրափակիչում հաղթել էր «Տամպա Բեյին» և 21 տարվա ընդմիջումից հետո նվաճել էր չեմպիոնի տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա