«Վաշինգտոն Քեփիթալզի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին խաղն անցկացրեց ու դարձավ գոլի հեղինակ:
39-ամյա ռուս հոկեյիստը «Տորոնտոյի» դեմ NHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում դարպասի գրավմամբ աչքի ընկավ: Մայրաքաղաքային թիմը հաղթեց 5-2 հաշվով:
Հիշեցնենք, որ Օվեչկինը նոյեմբերի 22-ին NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում (6-2) ձախ ֆիբուլայի կոտրվածք էր ստացել, շարքից դուրս էր մնացել 4-6 շաբաթով։
Նա Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն (869 գոլ) է, առաջատար կանադացի Ուեյն Գրեցկին ունի 894 գոլ:


