Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» բուլիտներով հաղթել է «Կարոլինա Հարիկեյնզին» (2-1)։
«Վաշինգտոնի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Դա NHL-ում 38-ամյա հոկեյիստի 13-րդ անընդմեջ խաղն էր առանց գոլի։ Այդ ցուցանիշով Օվեչկինը թարմացրել է իր հակառեկորդը։
NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 27 խաղի, դարձել 5 գոլի ու 11 ասիստի հեղինակ։