«Վաշինգտոն Քեփիթալսի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը դուբլի հեղինակ է դարձել և օգնել իր թիմին Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում 3-0 հաշվով հաղթել կանադական «Վինիպեգ Ջեթսին»։
38-ամյա ռուս հոկեյիստը NHL-ի ընթացիկ մրցաշրջանում 58 խաղում խփել է 26 գոլ, կատարել 32 ասիստ։
Օվեչկինը NHL-ում խփել է կարիերայի 848-րդ գոլը և այժմ ռեկորդակիր Ուեյն Գրեցկիին զիջում է 46 տափօղակով։
«Քեփիթալսը» վաստակեց 79 միավոր և Արևելյան կոնֆերենցիայում բարձրացավ 8-րդ տեղ։ «Ջեթսը» 93 միավորով Արևմտյան կոնֆերենցիայում 4-րդն է։


