Logo

NHL. Օվեչկինը հաղթական ասիստ է կատարել

12:29 / 13.10.2025Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության երրորդ խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Նյու Յորք Ռեյնջերսին»։

«Մեդիսոն Սքուեըր Գարդենում» կայացած խաղում հաղթական տափօղակը նետել է Էնթոնի Բովիլյեն` եզրափակելով NHL-ի պատմության մեջ գլխավոր ռմբարկու (897 գոլ) Ալեքսանդր Օվեչկինի ասիստը։

«Քեփիթալզը» 4 միավորով 5-րդն է Արևելյան կոնֆերենցիայում, «Ռեյնջերսը» նույնքան միավորով 7-րդն է նույն գոտում։

NHL-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ