«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինն «Օտտավայի» դեմ NHL-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: Կանադական թիմը լրացուցիչ ժամանակում հաղթել է 5-4 հաշվով:
Այս մրցաշրջանում 39-ամյա հոկեյիստն անցկացրել է 35 խաղ, նետել է 23 տափօղակ, կատարել 13 ասիստ:
Հոկեյի ազգային լիգայում Օվին նետած տափօղակների քանակը հասցրեց 876-ի, իսկ բոլոր ժամանակների գլխավոր դիպուկահար Ուեյն Գրետցկիին գերազանցելու համար մնում է աչքի ընկնել 19 գոլով: