«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը NHL-ում գոլերով հավասարվել է կանադացի Ուեյն Գրեցկիին:
Լեգենդար Օվեչկինը «Չիկագո Բլեքհոքսի» դեմ Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի տնային խաղում դուբլ է գրանցել և իր գոլերի քանակը հասցրել 894-ի: Այդքան գոլ նախկինում իր անվան դիմաց գրանցել է լիգայի պատմության մեջ գլխավոր ռմբարկու, կանադացի Գրեցկին:
NHL-ի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android):
Մայրաքաղաքայիններն 39-ամյա Օվեչկինի համար պատմական խաղում հաղթել են 5-3 հաշվով: