Logo

NHL. Օվեչկինի տպավորիչ ցուցանիշները

10:55 / 11.02.2024Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզն» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթել է «Բոստոն Բրյուինզին»: «Վաշինգտոնի» կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը:

Լեգենդար ռուս հոկեյիստը գոլի դրվագում գրավել է մրցակցի անպաշտպան մնացած դարպասը: 38-ամյա հոկեյիստը կարիերայում 57-րդ անգամ է գրավել դատարկ դարպասը, այս ցուցանիշով Օվեչկինը NHL-ում գերազանցել է կանադացի լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրեցկիին, որը նման իրավիճակում խփել է 56 գոլ:

Օվեչկինը Հոկեյի ազգային լիգայի պատմության լավագույն ռմբարկուի կոչման համար պայքարում Գրեցկիից գոլերի տարբերությունը հասցրել է 60-ի, ռուս հոկեյիստը խփել է 834 գոլ, իսկ վաղուց կարիերան ավարտած կանադացին՝ 894:

Օվեչկինը ընթացիկ առաջնությունում մասնակցել է 47 հանդիպման, դարձել 12 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ