Logo

NHL. Օվեչկինի հեթ-տրիկն ու «Վաշինգտոնի» հաղթանակը

10:44 / 18.11.2024Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվելիս 5-2 հաշվով առավելության է հասել «Վեգաս Գոլդեն Նայթսի» նկատմամբ։

Հյուրերից հեթ-տրիկ է գրանցել ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը։ 39-ամյա լեգենդար հոկեյիստը NHL-ում խփած գոլերի քանակը հասցրել է 866-ի։ Նա լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրեցկիից (894) այժմ հետ է 28 տափօղակով։

«Քեփիթալզը» 25 միավորով երրորդ տեղում է Արևելյան կոնֆերենցիայում։ «Գոլդեն Նայթսն» ունի 24 միավոր և նույպես երրորդն է Արևմտյան գոտում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա