Logo

NHL․ Օվեչկինի հերթական գոլն ու «Վաշինգտոնի» 5-րդ անընդմեջ պարտությունը

13:25 / 07.02.2024Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» 2-5 հաշվով պարտվել է «Մոնրեալին»։ Դա մայրաքաղաքային թիմի 5-րդ անընդմեջ պարտությունն էր։

«Վաշինգտոնի» կազմում հերթական գոլն է խփել ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը։

38-ամյա հոկեյիստը NHL-ում գոլերի թիմը հասցրել է 832-ի և 62 տափօղակ է զիջում լիգայի պատմության լավագույն ռմբարկու, կանդացի լեգենդար խաղացող Ուեյն Գրեցկիին (894 գոլ):

Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր Օվեչկինը մասնակցել է 45 խաղի, դարձել 10 գոլի ու 22 ասիստի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ