Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթելզը» «Քեփիթլալ Ուան-Արենայում» հյուրընկալել էր «Արիզոնա Քոյոթզին»: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 3-2:
«Արիզոնայի» կազմում աչքի ընկան Ջոշ Բրաունն ու Նիկ Ռիտչին (երկու անգամ): «Վաշինգտոնի» կազմում գոլի հեղինակ դաձրան Ալեքսանդր Օվեչկինն ու Էնթոնի Կուզնեցովը:
«Վաշինգտոնը» պարտությունների շարքը հասցրեց 4-ի: «Արիզոնան», իր հերթին, երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ:
Հաջորդ խաղում «Վաշինգտոնը» կմրցի «Էդմոնտոն Օյլերզի», իսկ «Արիզոնան»՝ «Բաֆալո Սեյբերզի» հետ: