Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալսը» արտագնա խաղում 2-4 հաշվով պարտվեց «Կարոլինա Հարիքենսին»։
Առաջին խաղափուլից հետո «Քեփիթալսը» թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինի դուբլի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, սակայն հետագայում չորս անպատասխան տափօղակ բաց թողեց և պարտվեց։
Ռուս լեգենդար հոկեյիստը NHL-ում խփել է կարիերայի 850-րդ և 851-րդ գոլերը։ Այժմ 39-ամյա Օվեչկինը լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրեցկիին զիջում է 43 տափօղակով։
«Քեփիթալսը» 82 միավորով 10-րդն է Արևելյան կոնֆերենցիայում, «Հարիքենսը» 103 միավորով նույն գոտում երրորդ տեղում է։


