Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզն» ընդունել է «Սենթ Լուիս Բլյուզին» և հաղթել 8-1 հաշվով:
Հաղթական տափօղակի հեղինակ է դարձել մայրաքաղաքային թիմի լեգենդար ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը: Ընդհանուր առմամբ` թիմի ավագը դուբլ է գրանցել:
39-ամյա հոկեյիստի համար այս հաղթական գոլը 131-րդն է կարիերայում։ Այս ցուցանիշով Օվեչկինը զիջում է միայն Յարոմիր Յագրին (135)։
Օվեչկինը NHL-ում շաբաթ օրն անցկացրած 325 խաղերում դարձել է 189 գոլի հեղինակ: Այս ցուցանիշով նա բարձրացել է 7-րդ տեղ՝ շրջանցելով Մատս Սունդինին։ Այս ցուցանիշով էլ ռեկորդակիրը Յարոմիր Յագրն է, որը շաբաթ օրնանցկացրած 445 խաղերում դարձել է 216 գոլի հեղինակ։