Logo

NHL. Օվեչկինի ասիստներն ու «Վաշինգտոնի» հաղթանակը

11:18 / 23.03.2025Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» 6-3 հաշվով հաղթել է «Ֆլորիդա Պանթերզին»:

Մայրաքաղաքային թիմի կազմում երկու ասիստ է կատարել ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը, որը NHL-ի պատմության երկրորդ ռմբարկուն է: 39-ամյա հոկեյիստը շարունակում է 6 տափօղակ զիջել գլխավոր ռմբարկու Ուեյն Գրեցկիին:

Այս խաղում «Վաշինգտոն Քեփիթալզի» կազմում գոլով աչքի են ընկել Քոնոր Մաքմայքլը, Ջոն Կարլսոնը, Էնթոնի Բովիլյեն, Թոմ Ուիլսոնը, Դիլան Սթրոմը և Էնդրյու Մանգիապեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ