Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվել է «Մոնրեալ Կանադիենսին» և հաղթել 4-3 հաշվով:
Մայրաքաղաքային ակումբի կազմում գոլի հեղինակ են դարձել Էնթոնի Մանտան, Ալեքսեյ Պրոտասը, Թի Ջեյ Օշին և Սոնի Միլանոն։ «Վաշինգտոն Քեփիթալզի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Լեգենդար ռուս հոկեյիստի համար սա 1396-րդ խաղն էր «Քեփիթալզի» կազմում Հոկեյի ազգային լիգայում: Մեկ ակումբի կազմում NHL-ում անցկացրած խաղերի քանակով 38-ամյա հոկեյիստը բարձրացել է 10-րդ տեղ: Այս ցուցանիշով Օվեչկինին գերազանցում են միայն Գորդի Հոուն («Դետրոյթում», 1687 խաղ), Պատրիկ Մարլոն («Սան Խոսեում», 1607), Նիկլաս Լիդստրոմը («Դետրոյթում», 1564), Ալեքս Դելվեկիոն («Դետրոյթ», 1550), Շեյն Դոուն («Վինիպեգում»/«Ֆինիքսում»/«Արիզոնայում», 1540), Ռեյ Բուրքը («Բոստոնում» 1518), Սթիվ Այզերմանը («Դետրոյթ» 1514), Մայք Մոդանոն («Մինեսոտայում»/Դալասում», 1459) և Ջոնի Բուցիկը («Բոստոնում», 1436)։


