Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» սեփական խաղահրապարակում 1-4 հաշվով պարտվել է «Կոլամբուս Բլու Ջաքեթսին»։
Տանտերերի միակ տափօղակը մրցակցի դարպասն ուղարկել է NHL-ի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինը։ Լեգենդար հոկեյիստը խփել է կարիերայի 896-րդ գոլը։
39-ամյա Օվեչկինը «Նյու Յորք Այլենդերսի» դեմ կանոնավոր առաջնության խաղում (1-4) էր գերազանցել Ուեյն Գրեցկիի արդյունավետության պատմական ռեկորդը։
NHL-ի հանդիպումները ցուցադրվում են ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։