Logo

NHL. Օվեչկինի 886-րդ գոլն ու «Վաշինգտոնի» հաղթանակը

12:31 / 10.03.2025Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրն Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Վաշինգտոն Քեփիթալզը» տնային խաղում 4-2 հաշվով հաղթել է «Սիեթլ Քրաքենին»։

«Քեփիթալզի» վերջին տափօղակը մրցակցի դարպասն է ուղարկել թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը։ Ռուս վարձակվողը NHL-ում խփել է 886-րդ գոլը։

39-ամյա Օվեչկինն այժմ ընդամենը 8 գոլով է զիջում NHL-ի պատմության մեջ գլխավոր ռմբարկու, լեգենդար Ուեյն Գրեցկիին (894)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա