Logo

NHL. Օվեչկինի 890-րդ գոլը

10:47 / 31.03.2025Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» սեփական խաղահրապարակում 5-8 հաշվով պարտվել է «Բաֆալո Սեյբրզին»։

«Քեփիթալզի» կազմում հանդիմանը մասնակցել է թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը, որը խփել է կարիերայի 890-րդ գոլը։

Լեգենդար հոկեյիստն այժմ ընդամենը 4 տափօղակով է զիջում NHL-ի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Ուեյն Գրեցկիին (894 գոլ)։

«Վաշինգտոն Քեփիթալզը» 103 միավոր ունի և Արևելյան կոնֆերենցիայի առաջատարն է։ Կանոնավոր առաջնության ավարտին մնացել է 9 խաղ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ