Հոկեյի ազգային լիգայի խաղային երեկոյում տեղի ունեցավ 2 հանդիպում: «Նյու Ջերսի Դևիլսը» օվերթայմում 5-4 հաշվով հաղթեց Նյու Յորք Այլենդերսին: «Սատանաներից» հեթ-տրիքի հեղինակ դարձավ Լյուկ Հյուզը: Ընթացիկ մրցաշրջանում Այլենդերսը կրեց առաջին պարտությունը:
Օրվա մյուս խաղում Կոլամբուս Բլյու Ջեքեթսը 3-1 հաշվով պարտության մատնեց Կալգարի Ֆլեյմզին՝ տոնելով ընթացիկ մրցաշրջանի 2-րդ հաղթանակը: