Logo

NHL. Մրցաշրջանի ամենահանճարեղ խաղացողն ու լավագույն մարզիչը

12:41 / 27.06.2023Հոկեյ
null

Նեշվիլում կայացել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) ավարտված մրցաշրջանի մրցանակաբաշխությունը:

Լավագույն մարզիչի մրցանակն ստացել է «Բոսթոն Բրինզը» գլխավորող Ջիմ Մոնտգոմերին, որը գրանցել էր NHL-ի ռեկորդ (65 հաղթանակ, 135 միավոր): Քվեարկության արդյունքներով, նա շրջանցել է Դեյվ Հեքստոլին («Սիթել Կրակեն») և Լինդի Ռաֆին («Նյու-Ջերսի Դևիլզ»), հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։

«Էդմոնտոն Օյլերզի» հարձակվող Քոնոր Մաքդևիդը չորրորդ անգամ արժանացել է մրցաշրջանի ամենահանճարեղ խաղացողի մրցանակին, որը տրվում է Հոկեյի ազգային լիգայի միության անդամների քվեարկության արդյունքում: Կանադացին կրկնել է լեգենդար Ուեյն Գրեցկիի և Մարիո Լեմյեի ցուցանիշը: Նա 153 (64+89) միավոր է վաստակել 82 խաղում:

2010/11 մրցաշրջանից հետո առաջին անգամ ռուս հոկեյիստները չեն արժանացել անհատական մրցանակի։

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Սթենլիի գավաթակիր էր դարձել «Վեգաս Գոլդեն Նայթսը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ