Logo

NHL. «Կոլորադոն» փլեյ-օֆֆում է, այլ արդյունքներ

10:25 / 04.04.2025Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում «Կոլորադո Էվելանշը» 7-3 հաշվով առավելության հասավ «Կոլամբուս Բլյու Ջեքեթսի» դեմ մրցավեճում: Դենվերը ներկայացնող ակումբը ժամանակից շուտ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը և Սթենլիի գավաթի խաղարկությանը կմասնակցի 8-րդ անգամ անընդմեջ:

Գոլով ու 2 ասիստով աչքի ընկավ թիմի առաջատար Նեյթան Մաքկինոնը, որն այս մրցաշրջանում միավորների քանակը հասցրեց 114-ի (31 գոլ, 83 ասիստ) և գլխավորեց կանոնավոր առաջնության ամենաարդյունավետ հոկեյիստների անվանացանկը:

Երեք միավոր վաստակեց նաև «Էվելանշի» պաշտպան Քեյլ Մակարը (1+2): Կանադացին այս մրցաշրջանում նետել է 30 տափօղակ, կատարել 90 ասիստ: NHL-ում նախորդ անգամ առնվազն 30 գոլով աչքի ընկած պաշտպանը Մայք Գրինն էր, որը «Վաշինգտոնի» կազմում 2008/09 մրցաշրջանում մրցակիցների դարպասը գրավել էր 31 անգամ: Ռեկորդը պատկանում է Փոլ Քոֆիին (48 գոլ):

«Անահայմ Դաքսը» հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվեց «Կալգարի Ֆլեյմզին» և 7-րդ անգամ անընդմեջ չի մասնակցի փլեյ-օֆֆին:

«Սենթ Լյուիսն» էլ լրացուցիչ ժամանակում 5-4 հաշվով առավելության հասավ «Պիտսբուրգի» դեմ տնային մրցավեճում և հաղթական ռեկորդային շարքը հասցրեց 11 խաղի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ