Logo

NHL. Խաղային օրվա արդյունքները

10:03 / 12.10.2023Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության երկրորդ խաղային օրը կայացռլ է 6 հանդիպում:

Չեմպիոնության կոչման գլխավոր հավակնորդներից «Կարոլինա Հարիքեյնզը» տանը 5- 3 հաշվով պարտության մատնեց «Օտտավա Սենատորզին»:

Խաղային օրվա կանադական դերբիներից առաջինում «Տորոնտո Մեյփլ Լիֆսը» հետխաղային բուլիտներով կոտրեց «Մոնրեալ Կանադիենսի» դիմադրությունը: Հիմնական ժամանակն ավարտվել էր 5-5 հաշով: «Տորոնտոյի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ամերիկացի հարձակվող Օսթոն Մեթյուսը:

Առանց Պատրիս Բերժերոնի մրցաշրջանը սկսած «Բոստոն Բրուինզը» տանը 3-1 հաշվով հաղթեց «Չիկագո Բլեքհոքսին»:

Կանադական դերբիներից երկրորդում «Վանկուվեր Քենաքսը» քարը քարի վրա չթողեց «Էդմոնտոն Օյլերսից»՝ հաղթելով 8-1 հաշվով: «Վանկուվեր Քենաքսի» կազմում պոկեր ձևակերպեց երկրորդ օղակի եզրային հարձակվող Բրոք Բոսերը:

Կանադական մրցավեճերից վերջինում էլ «Կալգարի Ֆլեյմզը» ուժեղ գտնվեց «Վինիպեգ Ջեթսից»: Մինչև խաղի 3-րդ խաղափուլի 19-րդ րոպեն հաշիվը 3-3 էր, բայց 2 րոպեի ընթացքում «Ֆլեյմզը» 2 տափօղակ ուղարկեց «Ջեթսի» դարպասն ու հաղթեց 5-3 հաշվով:

Օրվա վերջին խաղում «Լոս Անջելես Քինգզը» տնային սառույցին մրցեց չեմպինության գլխավոր հավակնորդներից «Կոլորադո Էվելշանշի» հետ և պարտվեց 2-5 հաշվով: Հյուրերի կազմում 4 միավոր վաստակեց Միկո Ռանտանենը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ