Հոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացրել է կանոնավոր առաջնության նախորդ շաբաթվա լավագույն խաղացողների եռյակը:
Երրորդ աստղը «Ռեյնջերսի» հարձակվող Ալեքսիս Լաֆրենյերն է, որը երեք խաղում վաստակել է 7 միավոր (5 գոլ+2 ասիստ):
Երկրորդ աստղ է ճանաչվել «Վեգասի» դարպասապահ Լոգան Թոմփսոնը, որն օգնել է իր թիմին նախորդ շաբաթ անցկացրած երեք խաղում տանել նույնքան հաղթանակ:
Շաբաթվա առաջին աստղն «Էդմոնթոնի» հարձակվող Քոնոր Մաքդևիդն է: Կանադացի հոկեյիստը երեք խաղում դարձել է նույնքան գոլի և 5 ասիստի հեղինակ:


