Հոկեյի ազգային լիգան (NHL) հրապարակել է շաբաթվա երեք լավագույն խաղացողների անունները։
Երրորդ աստղը «Բաֆալոյի» դարպասապահ Ուկո-Պեկա Լուկկոնենն է, որն օգնել է թիմին երեք հաղթանակ տանել: Երկրորդ աստղը «Կոլորադոյի» հարձակվող Նաթան Մակքինոնն է, որը երեք խաղում դարձել է մեկ գոլի և 8 ասիստի հեղինակ:
Առաջին աստղ է ճանաչվել «Վինիպեգի» դարպասապահ Քոնոր Հելլեբեյքը, որն օգնել է թիմին երեք հաղթանակ տանել: Նա 88 հարված է հետ մղել: