«Դետրոյթ Ռեդ Ուինգզի» հարձակվող Դիլան Լարկինը ճանաչվել է NHL-ի շաբաթվա լավագույն հոկեյիստ, հաղորդում է Հոկեյի ազգային լիգայի մամուլի ծառայությունը:
29-ամյա հոկեյիստը շաբաթվա 4 խաղում գրանցել է նույնքան գոլ և 5 ասիստ:
«Վեգաս Գոլդեն Նայթսի» հարձակվող Ջեք Այհելը շաբաթվա երկրորդ աստղն է, 3 խաղում ունի նույնքան գոլ և 5 ասիստ: «Կոլորադո Էվելանշի» դարպասապահ Սքոթ Ուեջվուդը երրորդ աստղն է` 95,4% փրկություններով:
NHL-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


