Հոկեյի ազգային լիգան (NHL) հրապարակել է կանոնավոր առաջնության նախորդ շաբաթվա երեք լավագույն խաղացողների անունները:
Երրորդ աստղ է ճանաչվել «Դեթրոյթի» հարձակվող Պատրիկ Քեյնը, որը շաբաթվա երեք խաղում խփել է երկու գոլ, կատարել չորս ասիստ:
Երկրորդ աստղը «Կառոլինայի» հարձակվող Ջորդան Ստուլն է, որը չորս խաղում խփել է 5 գոլ, կատարել երկու արդյունավետ փոխանցում:
«Վինիպեգի» դարպասապահ Քոնոր Հելեբեյքն էլ ճանաչվել է շաբաթվա առաջին աստղ: Նա նախորդ շաբաթ 300-րդ հաղթանակն է տարել NHL-ում: Այս արդյունքին հասնելու համար նրանից պահանջվել է 538 հանդիպում: Նման ցուցանիշի Հելեբեյքից արագ հասել են միայն Անդրեյ Վասիլևսկին (490 հանդիպում) և Ժակ Պլանտեն (521)։