«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը գոլի հեղինակ է դարձել «Կարոլինայի» դեմ Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում (2:3)։
Դա 37-ամյա Օվեչկինի 785-րդ գոլն էր NHL-ում, որի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում ռուս հոկեյիստը երրորդ տեղում է։ Նա 16 գոլ է զիջում երկրորդ տեղում գտնվող կանադացի լեգենդար հոկեյիստ Գորդի Հոուին։
NHL-ի պատմության լավագույն ռմբարկուն 66-ամյա կանադացի Ուեյն Գրետցկին է, որը 1487 խաղում դարձել է 894 գոլի հեղինակ։
NHL-ի պատմության 10 լավագույն ռմբարկուները
1. Ուեյն Գրետցկի (Կանադա) - 894 գոլ (1487 խաղ)
2. Գորդի Հոու (Կանադա) - 801 (1767)
3. Ալեքսանդր Օվեչկին (Ռուսաստան) - 785 (1284)
4. Յարոմիր Յագր (Չեխիա) - 766 (1733)
5. Բրետ Հալ (ԱՄՆ) - 741 (1269)
6. Մարսել Դիոն (Կանադա) - 731 (1348)
7. Ֆիլ Էսպոզիտո (Կանադա) - 717 (1282)
8. Մայք Գարտներ (Կանադա) - 708 (1432)
9. Մարկ Մեսյե (Կանադա) - 694 (1756)
10. Սթիվ Այզերման (Կանադա) - 692 (1514)