Logo

NHL-ի եզրափակիչում հաշիվը դարձավ 2-0

11:29 / 11.06.2024Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայում (NHL) կայացել է եզրափակիչի երկրորդ խաղը: «Ֆլորիդա Փանթերսը» 4-1 հաշվով հաղթել է «Էդմոնթոն Օյլերսին»:

Հաշիվը բացել է կանադական թիմի պաշտպան Մատիաս Էկհոլմը, սակայն երկրորդ և երրորդ խաղափուլերում ամերիկյան թիմը 2-ական գոլ է խփել: Դուբլի հեղինակ է դարձել Էվան Ռոդրիգեսը, երկու ասիստ էլ կատարել է Անտոն Լունդելը:

Սթենլիի գավաթի հաշիվը դարձել է 2-0: Հաջորդ երկու խաղերը կայանալու են «Էդմոնթոնի» սահադաշտում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ