Logo

NHL-ն ունի նոր չեմպիոն․ Հաղթողը որոշվեց եզրափակիչի 7-րդ խաղում

10:59 / 25.06.2024Հոկեյ
null

«Ֆլորիդա Փանթերսը» դարձավ Հոկեյի ազգային լիգայի չեմպիոն: Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչի 7-րդ խաղում ամերիկյան ակումբը 2-1 հաշվով հաղթեց կանադական «Էդմոնթոն Օյլերսին»:

Առաջին խաղափուլում հաշիվը բացեց «Ֆլորիդայի» կանադացի հարձակվող Կարտեր Վերհեգը, բայց 2 րոպե անց հյուրերի պատասխան տափօղակը գրանցեց շվեդ Մատիաս Յանմարկը: Չեմպիոնական դարձավ երկրորդ խաղափուլում կանադացի հարձակվող Սեմ Ռայնհարտի գոլը:

1993 թվականին ստեղծված «Ֆլորիդան» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Սթենլիի գավաթակիր: Ակումբը երկրորդ տաիին անընդմեջ խաղաց խաղաց եզրափակիչ, նախորդ մրցաշրջանում պարտվել էր «Լաս Վեգասին»:

Ուշագրավ է, որ այս տարի եզրափակիչում ամերիկյան թիմը 3-0 հաշվով առջևում էր, բայց կանադական ակումբը կարողացել էր հաշիվը դարձնել 3-3:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ