Logo

NHL. «Ֆլորիդան» «Էդմոնթոնի» դեմ եզրափակիչ շարքի առաջին խաղում վստահ հաղթանակ է տարել

12:11 / 09.06.2024Հոկեյ
null

Ամերիկյան «Ֆլորիդա Պանթերզը» Հոկեյի ազգային լիգայի (NHL) եզրափակիչ սերիայի առաջին խաղում 3-0 հաշվով հաղթել է կանադական «Էդմոնթոն Օյլերսին»: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Կարտեր Վերաժը, Էվան Ռոդրիգեսը և Էտու Լուոստարինենը:

«Ֆլորիդայի» կազմում տպավորիչ խաղ է անցկացրել ռուս դարպասապահ Սերգեյ Բոբրովսկին: 35-ամյա դարպասապահը փակել է մրցակցի հոկեյիստների կատարած բոլոր 32 նետումները՝ գրանցելով շաթաութ: Բոբրովսկին ամենատարեց դարպասապահն է, որը եզրափակիչ սերիայի առաջին խաղում նման հաջողության է հասնում:

Շարքի երկրորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին կրկին Ֆլորիդայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ