Հոկեյի ազգային լիգայի (NHL) եզրափակիչ սերիայում «Էդմոնթոն Օյլերսը» առաջին հաղթանակն է տարել «Ֆլորիդա Պանթերզի» նկատմամբ: «Էդմոնթոնը» տնային խաղում հաղթել է 8-1 հաշվով:
«Էդմոնթոնի» կազմում մրցակցի դարպասը գրավել են Ադամ Հենրիկը, Մաթիաս Յանմարքը, Դիլան Հոլոուեյը (դուբլ), Քոնոր Մաքդևիդը, Դարնել Նուրսը, Ռայան Նաջենթ-Հոփքինսը և Ռայան Մաքլաուդը:
«Ֆլորիդայի» միակ արդյունավետ նետումը կատարել է ռուս Վլադիմիր Տարասենկոն:
Եզրափակիչ դիմակայությունում «Ֆլորիդան» հաղթում է 3-1 հաշվով: Շարքի 5-րդ խաղը տեղի կունենա հունիսի 19-ին: