Հոկեյի ազգային լիգայի (NHL) մամուլի ծառայությունը հրապարակել է 2023/2024 մրցաշրջանում ամենաշատ տարածություն հաղթահարած խաղացողների տասնյակը:
Վարկանիշի առաջատարը «Կոլորադոյի» հարձակվող Նեթան Մակքինոնն է, որը մրցաշրջանի ընթացքում հաղթահարել է 483 կմ տարածություն:
- 1. Նեթան Մակքինոն («Կոլորադո») – 483 կմ
- 2. Ռասմուս Դահլին («Բաֆալո») – 481,6 կմ
- 3. Մայք Մեթիսոն («Մոնրեալ») – 475,2 կմ
- 4. Ռոման Յոսի («Նեշվիլ») - 472,8 կմ
- 5. Դրյու Դաութի («Լոս Անջելես») – 472,2 կմ
- 6. Ջոշ Մորիսի («Վինիպեգ») – 471,6 կմ
- 7. Կրիս Լետանգ («Պիտսբուրգ») – 469,5 կմ
- 8. Ջոն Կարլսոն («Վաշինգտոն») – 467 կմ
- 9. Քուին Հյուզ («Վանկուվեր») – 465,6 կմ
- 10. Նիկիտա Կուչերով («Տամպա») – 458,5 կմ
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսը նվաճել էր «Ֆլորիդա Փանթերզը»:


