Այսօր Կալիֆորնիայում կայացավ խառը մենամարտերի UFC 270 մրցաշարը:
Գերծանր քաշային կարգի գործող չեմպիոն Ֆրենսիս Նգանուն (17-3) մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ Սիրիլ Գանի (10-1) նկատմամբ: Նգանուն պահպանեց չեմպիոնի տիտղոսը:
Սա կամերունցի մարտիկի 17-րդ հաղթանակն էր օկտագոնում: Հավելենք, որ մինչ այս Գանը ոչ մի պարտություն չէր կրել:
Թեթևագույն քաշային կարգում մեքսիկացի Բրենդոն Մորենոն (19-7-2) կրկին մրցավարների միաձայն որոշմամբ պարտվեց Բրազիլիայի ներկայացուցիչ Դեյվիսոն Ֆիգերեդուին (21-2-1)՝ կորցնելով չեմպիոնական գոտին:
Հավելենք, որ սա նրանց 3-րդ մենամարտն էր: Առաջինում գրանցվել էր ոչ-ոքի, և Ֆիգերեդուն պաշտպանել էր տիտղոսը, երկրորդում Մորենոն նվաճել էր չեմպիոնական գոտին՝ կիրառելով խեղդում հնարք: