Logo

Նեյմարն ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:41 / 14.07.2022• ՍՊՈՐՏ
Նեյմար-2022

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը չի պատրաստվում հեռանալ փարիզյան թիմից: Բրիտանական Goal-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը լրջորեն պատրաստվում է այս տարի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը (նոյեմբերի 21-դեկտեմբերի 18), որպեսզի առաջնորդի Բրազիլիայի հավաքականին՝ 6-րդ չեմպիոնական գավաթը նվաճելու նպատակով:

30-ամյա հարձակվողն ազգային հավաքականի համար կարևոր ստուգատեսից առաջ մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն Թուրինի «Յուվենտուսին» առաջարկել է վարձակալել Նեյմարին:

Բրազիլացին 2017 թվականի ամռանն է ռեկորդային՝ 222 միլիոն եվրոյով կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ: Ռմբարկուի պայմանագիրը ֆրանսիական գրանդի հետ գործում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ