Logo

Նեյմարը վնասվածք է ստացել, ստադիոնից հեռացել է հենակների օգնությամբ

13:11 / 18.10.2023Ֆուտբոլ
Նեյմար-2023

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել Ուրուգվայի դեմ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումը։

Առաջին խաղակեսի վերջնամասում 31-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել մրցակցի հետ բախման հետևանքով։ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի աստղային նորեկին խաղադաշտից դուրս են բելել էլեկտրոմոբիլով։

Globo-ի համաձայն՝ հանդիպումից հետո Նեյմարը ստադիոնից հեռացել է հենակների օգնությամբ։

Հիշեցնենք, որ այդ խաղում բրազիլացիները պարտվել էին 0-2 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ