Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Կատարի մայրաքաղաք Դոհայում կոճի վիրահատության է ենթարկվել, հայտնում է L'Équipe-ը։
Բրազիլիայի հավաքականի առաջատարը փետրվարի 20-ին վնասվածք էր ստացել «Լիլի» դեմ Ֆրանսիայի առաջնությաբ 24-րդ տուրի տնային խաղում (4-3):
31-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 3-4 ամիս, բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: