Logo

11-ից 10. Նեյմարն իր քրոջ ծննդյան տարեդարձի նախորդ օրը ֆուտբոլ չի խաղում

00:36 / 11.03.2025Ֆուտբոլ
null

Բրազիլացի հարձակվող Նեյմարն այս տարի ևս իր քրոջ՝ Ռաֆայելա Սանտոսի ծննդյան տարեդարձի նախորդ օրը խաղադաշտ դուրս չի եկել, հաղորդում է Thu Sun-ը:

«Սանթոսի» 33-ամյա ֆուտբոլիստը մարտի 10-ին չի մասնակցել «Կորինտիանսի» դեմ Պաուլիստայի լիգայի կիսաեզրափակիչի խաղին, որտեղ Նեյմարի թիմակիցները պարտվել են 1-2 հաշվով:

Ստացվում է, որ Նեյմարը խաղադաշտ դուրս չի եկել իր քրոջ ծննդյան տարեդարձի նախորդ օրը վերջին 11 տարիներից 10-ում:

Այդ մեկ տարին, երբ Նեյմարը տվյալ ժամանակահատվածում մասնակցել է խաղի, եղել է 2020 թվականը: Այդ ժամանակ ֆրանսիական ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում 2-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային», Նեյմարը խփել է գոլերից մեկը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ