Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբը հայտարարել է, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը վերադարձել է Էր-Ռիյադ:
«Բարի վերադարձ Էր-Ռիյադ՝ մեր բրազիլացի հրաշագործ»,- նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականի օգոստոսից է խաղում արաբական ակումբում, բրազիլացին նախորդ տարվա հոկտեմբերի 3-ից հետո վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել: Նեյմարն «Ալ Հիլյալի» կազմում մասնակցել է 5 հանդիպման, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:


