Բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը երկկողմ համաձայնությամբ խզել էր «Ալ Հիլալի» հետ պայմանագիրը, «Սանթոս» կվերադառնա կարճ ժամանակով, հաղորդում է ge.globo-ն:
32-ամյա ֆուտբոլիստը բրազիլական ակումբի հետ կկնքի մոտ կես տարվա պայմանագիր, իսկ դրա ժամկետի ավարտից հետո կվերադառնա Եվրոպա: «Սանթոսում» տեղյակ են, որ բրազիլացին եվրոպական ֆուտբոլ վերադառնալու ցանկություն ունի:
Հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հետ պայմանագիրը խզելու արդյունքում Նեյմարը չի ստանա 65 միլիոն դոլարի չափով աշխատավարձը, բայց հանուն հարազատ ակումբ վերադարձի՝ նա պատրաստ է եղել այդ քայլին:
Նեյմարն «Ալ Հիլալ» էր տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին ֆրանսիական ՊՍԺ-ից: Սաուդյան Արաբիայի չեմպիոնի կազմում բրազիլացին վնասվածքների պատճառով անցկացրեց ընդամենը 7 խաղ, խփեց 1 գոլ, կատարեց 3 գոլային փոխանցում ընդհանուր 428 րոպե խաղաժամանակում: