«Ալ Հիլալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը ծնկի վիրահատության է ենթարկվել, հաղորդում է ESPN-ը։
Նոյեմբերի 2-ին Նեյմարին վիրահատել են, սակայն ապաքինման հստակ ժամկետներ այս պահին չեն նշվում։ Բրազիլացին ծնկի խաչաձև կապանների և մենիսկի վնասվածք ունի։
Աղբյուրի հաղորդմամբ՝ բժիշկները չեն բացառել, որ Նեյմարը կարող է դաշտ վերադառնալ Կոպա Ամերիկային մասնակցելու համար։ Մրցաշարը կայանալու է հաջորդ տարվա ամռանը։
Հիշեցնենք, որ Նեյմարն այս ամռանը ՊՍԺ-ից է տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալ»։