Logo

Նեյմարը տեսանյութ է հրապարակել ցավոտ վերականգնողական փուլից

18:33 / 20.12.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը շարունակում է վերականգնվել ծանր վնասվածքից։

31-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել վերականգնողական փուլից։

Նախնական տվյալներով, Նեյմարը կկարողանա խաղադաշտ վերադառնալ 2024թ․ օգոստոսին։ Դա նշանակում է, որ բրազիլացին բաց կթողնի Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որը կկայանա 2024թ․ հունիսի 20-ից հուլիսի 14-ը։

Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք է ստացել հոկտեմբերին։ Նա այս տարվա ամռանն է ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվել «Ալ Հիլալ», որի կազմում անցկացրել է 5 հանդիպում, դարձել 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by NJ 🇧🇷 (@neymarjr)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա